Մոռացե՛ք. Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին
Ես չեմ հավատում այդ լուրերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ՀՀ նախկին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի՝ կրկին քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին: «Ցանկացած ողջամիտ քաղաքական մարդ հասկանում է՝ ինքն ապագա ունի, թե չունի: Ես չեմ հավատում, որ Կարեն Կարապետյանը կամ մյուս հանրապետականները ինչ-որ նման միտք ունեն: Մոռացե՛ք»,-ասաց Մարուքյանը:

Քաղաքականություն