«Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է». քաղաքապետի շնորհավորանքը՝ Մեսչյանին
Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մարությանը գրառման մեջ հավելել է. «Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», - սրանով ասում է Վարպետը։ Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս ու ասել նրան, որ մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը։ Շնորհավորու՜մ եմ»։

Քաղաքականություն