ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում անցկացվել են ավանդական նարինջներով մարտերը
Ինչպես ամեն տարի,այս տարի էլ իտալական Իվրեա քաղաքում անցկացվել են նարինջներով մարտերը: Այս տարի «ռմբակոծության» համար օգտագործվել է 500 տոննա նարինջ: Նշենք, որ Նարինջներով «ռմբակոծումը» պարզապես քմահաճույք չէ: Այդ օրվա պատմությունն ունի պատմական արմատներ: Այն վերարտադրում է դրվագը, երբ Իվրեայի ժողովրդի եւ Նապոլեոնի թագավորական զորքերի միջեւ սկսվել էր իսկական պատերազմ: Փառատոնի ժամանակ օգտագործվող նարինջները խորհրդանշում են նետ եւ աղեղ: Երկու հակառակորդ ճամբարների ներկայացուցիչների դերակատարները բաժանվում են թիմերի: Եւ ահա նրանց գլխավերեւում պտտվում են նարինջները:

Քաղաքականություն