ՊԵԿ-ում կրկին պարգևավճարներ են ստացել․ Հրապարակ
Պետական եկամուտների կոմիտեում դեռ չեն հասցրել մարսել և ծախսել Ամանորից առաջ իրենց դուրս գրված պարգևավճարների տեսքով միլիոնները, սակայն այսօր նորից պրեմիա են ստացել, գրում է Hraparak. am-ը։ Կայքի տեղեկություններով՝ պարգևավճարները ստացել են բոլոր աշխատակիցները, միջինը՝ 1 դրույքի չափով։ Այս պարբերական «ինքնաբավարարումներն» արդեն զավեշտալի են դառնում «հավելյալ արժեք չստեղծող» տասը հազար ծույլ քաղաքացիների առաջիկա օպտիմալացման ֆոնին։ Նշենք, որ AuroraNews-ը կապ հաստատեց ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանի հետ, պարզելու լուրի իսկությունը, սակայն Մկրտչյանը տեղեկությունը չպարզաբանեց։

Քաղաքականություն