Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» «Գործ N° մարտի 1» ֆիլմը
Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից ցուցադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսոր Արա Շիրինյանի ֆեյսբուքյան էջից: Շիրինյանը նշել է, որ ֆիլմը արգելափակվել է հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն): Հիշեցնենք, որ ֆիլմի ցոիցադրումիը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշված էր հայտարարության մեջ:

Քաղաքականություն