Ոստիկանությունը հերքում է 6-րդ վարչության պետի` հանցանշանները ոչնչացնելու մասին լուրը
"Ժամանակ" թերթը "Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները" վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում մասնավորապես նշված է, որ երեկ մամուլում տեղեկություն է հայտնվել ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին, որը ոչ թե բացահայտել է հանցագործությունը, այլ ոչնչացրել է հանցանշանները։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականը տրվել է տարածքային ստորաբաժանմանը։ Ավելացնենք միայն, որ նշված գործի շրջանակներում արդեն իսկ նշանակվել են ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ։

Քաղաքականություն