Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կդառնա Բորիս Ջոնսոնը

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել նախկին ԱԳՆ և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ Այս մասին հայտնել է իշխող կուսակցությունը։

 

Ջոնսոնը կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորությունները, երբ Թերեզա Մեյը պաշտոնապես դադարեցնի իր լիազորությունները։

 

Իշխանության պաշտոնական փոխանցումը տեղի կունենա արդեն վաղը՝ խորհրդարանում պատգամավորների հետ Մեյի վերջին հարցուպատասխանից հետո։

Քաղաքականություն