Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Ֆինլանդիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Երվանդ Իսմայիլյանի դատը նշանակված է նոյեմբերի 28-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանը: Նա նշեց, որ իրենց նախնական տեղեկություններով հայտնել են դատի օրը եւ ասել, որ դրանից հետո Իսմայիլյանին կտեղափոխեն Հայաստան: Հիմա նրանք սպասողական վիճակում են:

Ջանջոյանը նաեւ նշեց, որ իրենց ընկերոջն արդեն կարողացել է տեսակցել այնտեղի հայերից մեկը: Խոսքը մի ֆուտբոլասերի մասին է, որն այս ընթացքում փորձել է հնարավորության սահմաններում օգնել: Ավելի վաղ Ջանջոյանն ասել էր, որ տեւական ժամանակ տեղի հայերին չէր հաջողվում հանդիպել նրա հետ:

Քաղաքականություն