Ստավրոպոլում ավտովթարից զոհվել են բասկետբոլի մանկական թիմի սաները

Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է վեց երեխա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ստուգման նախնական տվյալների համաձայն՝ վեց երեխա մահացել է, ևս 12-ը, այդ թվում ՝ ութ երեխա, հոսպիտալացվել են:
 

Ճանապարհային ոստիկանության տվյալներով ՝ երեխաները ավտոբուսով գնացել են Վոլգոգրադից Չերկեսկ սպորտային մրցույթի: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 18 մարդ. 14 երեխա և չորս ուղեկցող անձ:

 

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ միկրոավտոբուսի 18 ուղևորները Վոլգոգրադի թիվ 2 մարզական դպրոցի աղջիկների թիմի բասկետբոլիստուհիներն էին : 

 

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը ցավակցություն է հայտնել ավտովթարից զոհված մանկահասակ բասկետբոլիստների ընտանիքներին: 

 

Բախման պատճառը պարզվում է: 

 

Քաղաքականություն