Հրդեհ Արևաշող գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հունիսի 28-ին, ժամը 02։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաշող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում։ 

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 04։19-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 96 քմ) և ինքնաշեն խոհանոցի առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 15 քմ):

Քաղաքականություն