Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. կա 2 զոհ

Այսօր՝ հունիսի 28-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները: 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  2 հոգի տեղում մահացել են,  4 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն