Լոնդոնի կենտրոնի պայթյունի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Լոնդոնի կենտրոնում՝ Elephant & Castle կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից ու բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, ում այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը:

 

«Լոնդոնի շտապօգնության ծառայության ներկայացուցիչները դեպքի վայրում օգնություն են ցուցաբերում  մի տղամարդու»,-ասվում է ծառայության տարածած հաղորդագրության տեքստում: Դեպքի վայրում աշխատում է 15 հրշեջ մեքենա և 100 հրշեջ:

 

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվում է երկաթուղու կամարների ներքևի մասի երեք կոմերցիոն օբյեկտ, վեց մեքենա և Elephant and Castle երկաթգծի կայարանի հեռախոսային խցիկը: Երկաթգծի շենքի և հարակից տների բնակիչները տարհանվել են:

 

«Ճանապարհների մեծ մասը փակ է: Խնդրում ենք մարդկանց խուսափել այս շրջանից և փակ պահել պատուհաններն ու դռները, քանի դեռ հրշեջներն աշխատում են»,-հորդորել է հրշեջ կայանի հրամանատար Ջեյմս Ռայանը:

Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել էր, որ հրդեհը առնչություն չունի ահաբեկչության հետ:

Քաղաքականություն