Արտակարգ դեպք Արարատի մարզում. երկու դանակահարված երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում երկու երիտասարդներ են դանակահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

Ըստ կայքի` ոստիկանության Մասիսի բաժինն այսօր` ժամը 01:50-ի սահմանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս, վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ոսկանյանի գլխավորությամբ: 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու։ Մասիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են վիրավորների ինքնությունը։ Մեկը Մասիս քաղաքի բնակիչ է` 29-ամյա Արթուր Հայրապետյանը, մյուսը` Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Վարպետյանը: 

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք դանակահարվել: 
 

Քաղաքականություն