ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Քսենիա Սոբչակի մասնակցությամբ տեղի ունեցած մահվան ելքով վթարից

Օրեր առաջ հայտնել էինք, որ ռուսհաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մեքենան վթարի է ենթարկվել: Ռուսական լրատվականներում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե վթարն ինչպես է տեղի ունեցել։ 

 

 «Интерфакс», վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ զոհվել է երկու մարդ, իսկ Սոբչակը չի տուժել: «Սոչիում շաբաթ երեկոյան երկու մեքենա է բախվել, որոնցի մեկի ուղևորը Քսենիա Սոբչակն է եղել։ Նա չի տուժել, իսկ վթարից հետո հեռացել է մեկ այլ մեքենայով»,— պատմել է գործակալության զրուցակիցը: Նրա տվյալներով՝ վթարի մասնակից երկրորդ ավտոմեքենայում եղել է երեք մարդ։ Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկը տեղում մահացել է, երկրորդը մահացել է հիվանդանոցում, իսկ երրորդը գտնվում է ծանր վիճակում:
 

Պատահարներ