Եղբայրներով գնացել էին հաշիվ պարզելու. Հնչել են կրակոցներ. Տեղի է ունեցել դանակահարություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, 47-ամյա ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2018թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր երկու եղբայրների հետ գնացել է հիշյալ ծանոթին պատկանող, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում գործող բաղնիքի տարածք: Նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծանոթի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած գործարանային արտադրության ակոսափող ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել վերջինիս և նրա որդու ընկերոջ ուղղությամբ՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։               

Քաղաքականություն

Պատահարներ