«Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել (մոտ 10 մ) ձորում

Նոյեմբերի 25-ին ժամը 14:45-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է ընկել ձորը:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները:

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 3/3 հասցեի դիմաց ՀՀ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա.Խ.-ն (ծնվ.1996թ.) իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել (մոտ 10 մ) ձորում: ՃՏՊ-ի հետևանքով տուժած չկա : Փրկարարները զննել են դեպքի վայրը, հոսանքազրկել վթարված ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Քաղաքականություն

Պատահարներ