Բնակարանի խուզարկությամբ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 30-ամյա տղամարդն իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 9-ին քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ժամը 10.00-ին խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության հասցեում և կից օժանդակ շինություններում:

Խուզարկության ընթացքում տանտերը բնակարանից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 12 փամփուշտով, «Սայգա» տիպի ակոսափող հրացան՝ լիցքավորված 2 փամփշտատուփով և մարիխուանա թմրամիջոցի նման զանգվածով լցված 2 տուփ:

Ներկայացվածը փաթեթավորվել և կնիքվել է:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ձերբակալվել։

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Քաղաքականություն