«Ստալինյան ջրանցքում» հայտնաբերվել է Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա

 Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  Նորամարգ գյուղի  «Ստալինյան ջրանցքում»  Hyundai  Sonata մակնիշի  ավտոմեքենա կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: 

 

Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձարարականով Մասիսի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որպեսզի ճշտեն որոշ հանգամանքներ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ