59-ամյա վարորդը բախվել է բետոնե պատնեշին. ավտովթար` Սյունիքի մարզում

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Սյունիք մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Քարամյանը  իր վարած Grand Cherokee մակնիշի  63 VQ 063 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Քարամյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Քաղաքականություն