ՆԱՏՕ-ն ռուսական զորավարժությունների ժամանակ փորձել է հետախուզություն իրականացնել

ՆԱՏՕ-ի ֆրեգատները Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ փորձել են ռուսական նավերի հետախուզում իրականացնել, « ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է իրազեկ աղբյուրը:
«ՆԱՏՕ-ի ֆրեգատները փորձել են ռուսական նավերի ռադիոէլեկտրոնային եւ ռադիոտեխնիկական հետախուզում վարել երեկ՝ Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ ռուսական ռազմածովային նավատորմի խմբավորման կողմից՝ պլանային զորավարժությունների անցկացման ժամանակ», - պատմել Է գործակալության զրուցակիցը:

Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմի զորավարժություններին մասնակցում են Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային եւ Սեւծովյան նավատորմի 15 մարտական նավեր, այդ թվում ՝ « Վարյագ» եւ « Մարշալ Ուստինովը» հրթիռային հածանավերը, «Ծովակալ Կասատոնով» եւ  « Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները, «Ծովակալ Տրիբուց»,  « Փոխծովակալ Կուլակով»  նավերը: Զորավարժություններին ներգրավվել են նաեւ Ռուսաստանի ավելի քան 30 թռչող սարքեր: 

 

Խնդիրներից մեկը ռուսական նավերի եւ ինքնաթիռների ուսումնամարտական վարժություններն են ՝ պայմանական հակառակորդի նավային խմբավորումների խոցման ուղղությամբ։

Քաղաքականություն