ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՇՌ-ն հանձնեցիք․ Պուտինը սպասելուց հետո կատակեց Լուկաշենիկոյի հետ հանդիպման ժամանակ

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Մոսկվայում:
«Մենք ձեզ հետ պարբերաբար կապի մեջ ենք, բայց այս տարի առաջին անգամ ենք հանդիպում, մենք խոսելու,  համեմատելու բան ունենք», -ասել է Ռուսաստանի նախագահը:

Նա նշել է, որ անցած տարին բավական արդյունավետ էր երկկողմ համագործակցության տեսանկյունից ։ Պուտինը նաեւ հավելել է, որ երկրները լրջորեն առաջ են անցել Միութենական պետության շինարարության ոլորտում:

 

Լրատվամիջոցների աչքից չվրիպեց Ռուսաստանի ղեկավարի փոքրիկ հումորը։ Պուտինը սպասում էր Լուկաշենկոյին և երբ նա ներս եկավ կատակեց ասելով՝ «ՊՇՌ-ն հանձնեցիք»։ 

 

Քաղաքականություն