Բանակցություններ են տավում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար:

 

«Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ