Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հարգելի գնորդներ, այս պահին Wildberries-ի ծառայությունների շահագործման մեջ կան սխալներ, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, այս մասին ասվում է առցանց գնումների հարթակի տարածած հայտարարության մեջ։ 

 

Հիշեցնենք՝ Auroranews-ը ևս ահազանգ էր ստացել քաղաքացիներից՝ ծրագիրը Հայաստանում էլ է խափանվել։ Մեզ ահազանգած մարդիկ նշեցին, որ իրենց գնումները, որոնք պետք է արդեն հասած լինեին, «կորել» են գնումների բաժնից։ 

Պատահարներ