Արևմուտքն ավելի շատ ուզում է Պուտինի հետ պայմանավորվել` Ուկրաինայի տարածքների հաշվին, քան ՌԴ-ին ծնկի բերել․ քաղաքագետ

 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. 

 

«Ուկրաինական դրաման որոշակի փուլ է մտնում, որտեղ Արևմուտքն ավելի շատ գերապատվությունը տալիս է Պուտինի դեմքը փրկելուն ու նրա հետ պայմանավորվելուն` Ուկրաինայի տարածքների հաշվին, քան Ռուսաստանին ծնկի բերելու քաղաքականությանը։ 

 

Օրինակ՝ ԱՄՆ-ն հրաժարվում է Ուկրաինային տրամադրել հրթիռներ, որոնցով հնարավոր կլինի խոցել Ռուսաստանի տարածքները կամ ԵՄ պատժամիջոցների 6-րդ փաթեթը գրեթե չի հարվածում ռուսական էներգետիկ, մասնավորապես` նավթային շահերին։ Այս փաստերը խոսում են այն մասին, որ արևմտյան մայրաքաղաքներում հակված են ինչ-որ կերպ պայմանավորվել Պուտինի հետ»։

Քաղաքականություն