Սաղաթելյանը հանդիպման հրավիրեց Փաշինյանին

Այս պահին կառավարության բոլոր մուտքերը շրջափակված են. մեր պահանջը հետեւյալն է, որ դեռ 2,5 ժամ հնարավորություն կա ԱԺ նիստը գումարելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

 

«Մենք այստեղ ենք, որովհետեւ կառավարությունից է ղեկավարվում խորհրդարանը:

Այն պահին երբ մենք հրապարակից հայտարարեցինք, որ շարչժվում ենք կառավարության շենք, դրանից 5 րոպե հետո ինքը էստեղից փախել է, բայց դա իրեն չի փրկում: Կառվարության շենքում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ: Եվ ասում ենք՝ Նիկոլ, ուր ես փախել, չգիտենք, արի ստեղ, արի հարցերին պատասխան տուր: Եթե այդքան համարձակություն չունես,  պատրաստ ենք քո ուզած տեղը հանդիպելու, բայց երկար փախնել չես  կարող: Շարունակելու ենք շենքի շրջափակումը, մինչեւ ստանանք մեր հարցերի պատասխանը: Մինչեւ 20.00-ն ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա»,-ասաց Սաղաթելյանը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

 

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք եւ շրջափակել կառավարության բոլոր մուտքերը:

Քաղաքականություն