Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ` պատգամավորները չկային

Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ` անհրաժեշտ քվորում չլինելու հիմնավորմամբ։
 

Նիստին գրանցվելու համար հատկացված 4 ժամը լրացավ ժամը 20։00-ին։
 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարկ դահլիճում հայտարարեց. «Հարգելի՛ հայրենակիցներ, 4 ժամը լրացավ, և փաստացի դահլիճում այս պահին պատգամավորներ չկան։ Չկան նաև ընդդիմության պատգամավորները, որոնք նախաձեռնությամբ էին հանդես եկել։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ։ Շնորհակալություն, այսօրվա նիստն էլ` այսպես»։

 

Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Քաղաքականություն