ԱՆ-ն՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

«Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ», - հայտնել են ԱՆ-ից: 

Մյուս տուժածները դուրս են գրվել: 

Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: 

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: 

Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։ 

Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:

Քաղաքականություն