Բայդենը պատասխանել է Մասկի քննադատությանն ու նրան «ուղարկել» Լուսին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է միլիարդատեր գործարար, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ ԱՄՆ-ի տնտեսության ապագայի քննադատական հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին գրում է Insiderpaper պորտալը։ 

«Թույլ տվեք ասել ձեզ հետևյալը. մինչ Իլոն Մասկը խոսում է այս մասին, Ford-ը մեծացնում է ներդրումները: Նախկին Chrysler Corporation-ը, այժմ Stellantis-ը, նույնպես մեծացնում է ներդրումները էլեկտրական մեքենաների ոլորտում: Այնպես որ, գիտեք, ամենայն բարիք նրան դեպի Լուսին թռիչքի ժամանակ»,- գործարարին ի պատասխան մաղթել է երկրի ղեկավարը։ 

Մասկը նախկինում, որ «շատ վատ կանխատեսում» ունի ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ: Նա հայտարարել է Tesla ընկերության աշխատակիցների 10 տոկոսի կրճատման և ամբողջ աշխարհում նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացի դադարեցման մասին։ 



 

Քաղաքականություն