Զելենսկին կոչ է արել ԱՄՆ քաղաքապետերին խզել հարաբերությունները Ռուսաստանի քույր քաղաքների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ քաղաքապետերին կոչ է արել խզել հարաբերությունները ռուսական քույր քաղաքների հետ։ Ինչպես գրում է The New York Times-ը, այս հայտարարությունն արվել է ուրբաթ օրը Զելենսկու տեսաուղերձում ԱՄՆ քաղաքապետերի հետ համաժողովի ժամանակ։

 

«Ի՞նչ են տալիս ձեզ այդ կապերը, երեւի ոչինչ, բայց թույլ են տալիս Ռուսաստանին ասել, որ ինքը մեկուսացված չէ»,- ասել է նախագահը։ 

 

The New York Times-ի տվյալներով ՝ Փորթլենդի պաշտոնատար անձինք, որը Արխանգելսկի քույր քաղաք է, մեկնաբանությունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան հղում են արել քույր քաղաքների միջազգային ծրագրի հայտարարությանը, որում ասվում է, որ ռուսական գործընկեր քաղաքի հետ քույրական հարաբերությունների խզումը կամ դադարեցումը չպետք է լինի Ուկրաինայի հատուկ գործողությանը քաղաքների պատասխանը: Այլ քաղաքներում պաշտոնատար անձինք, որոնց քաղաքապետերին դիմել է Զելենսկին, թերթին մեկնաբանություններ չեն տվել։ Նշվում է, որ Եկատերինբուրգի հետ քույր քաղաքների հարաբերությունները պահպանելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին Սան Խոսեի իշխանությունները: Սան Դիեգոյի եւ Ջեքսոնվիլի քույր քաղաքների կայքերում նախկինի պես հաղորդվում է, որ դրանք համապատասխանաբար Վլադիվոստոկի եւ Մուրմանսկի քույրերն են:

 

 

Քաղաքականություն