Արտակարգ դեպք. Հրազդանի կիրճում ճանապարհը հեղեղվել է կեղտաջրերով, փլուզում է եղել. Shamshyan. com

Անցած գիշեր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակել են:   

 

Ինչպես հայտնում  է Shamshyan. com-ը, տեղի է ունեցել կեղտաջրերի խողովակի վնասում, ինչի հետևանքով կեղտաջրերը անվարան հոսելով, ողողում են ողջ ճանապարհը: Դրա հետևանքով փլուզում է տեղի ունեցել, և հսկայական քարերը փակել են ճանապարհը:

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն