«Մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ բարձրացած հիստերիկ արձագանքը դժվար է հասկանալ». Պեսկով

Մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ բարձրացած հիստերիկ արձագանքը դժվար է հասկանալ. տեղեկատվության պակասը եղել է, բայց հիմա այն շատ է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկատվությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


«Այդպիսի հիստերիկ և ծայրահեղ զգացմունքային արձագանքը դեռևս կարելի էր հասկանալ հայտարարությունից հետո առաջին ժամերին (մասնակի զորահավաքի մասին), նույնիսկ առաջին օրը, քանի որ, իրոք, տեղեկատվության որոշակի պակաս կար, ինչը նույնպես հասկանալի է և բացատրելի», - ասել է Պեսկովը:

 

Նա հայտարարեց, որ այժմ մասնակի մոբիլիզացիայի մասին տեղեկատվության պակաս չկա։


Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ռուսաստանցիներին ուղղված ուղերձով եւ հայտարարել Է ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի մասին՝ դա համարելով որոշում, որը լիովին համարժեք է ներկայիս սպառնալիքներին:

Քաղաքականություն