Պեսկովը՝ Փաշինյան - Պուտին - Ալիև առաջիկա եռակողմ հանդիպման մասին

Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստման փուլում է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Կրեմլը կհայտարարի գագաթնաժողովի անցկացման օրվա և վայրի մասին»,- ասել է պաշտոնյան:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ հերթական եռակողմ գագաթնաժողովին: 

 

Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ առաջիկա հանդիպման ընթացքում «նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհրդի ղեկավարի քառակողմ հանդիպումը։
 

Քաղաքականություն

Պատահարներ