«Կիևը ոչ մի ցենտ չունի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ոչ մի ցենտ չունի և դաշնակիցներին կոչ է արել իր երկրին ևս 17 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն ցուցաբերել, հայտնում է Reuters գործակալությունը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Ինչպես նշում է գործակալությունը, ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ խորհրդաժողովում, որը տեղի է ունենում Բեռլինում, Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիևին «հիմա, երբ պատերազմ է ընթանում և հետպատերազմյան շրջանում»: Նա հավելել է, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ է 17 միլիարդ դոլար արագ վերականգնման համար։
 

Ինչպես նշում է գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն այս համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է, որ այդ գումարի մեջ չի մտնում երկրի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված վերջին մասշտաբային վնասը:
 

Քաղաքականություն

Պատահարներ