ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում ՌԴ-ում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից «ոչ մի լավ բան պետք չէ սպասել» ու դեռ հարց է, թե «այդ հանդիպումը կլինի, թե՝ ոչ»։  Նա նաև նշում է, որ եթե եռակողմ հանդիպում տեղի ունենալու լիներ կարող էր կայանալ նաև Աստանայում, սակայն չցանկացան (խմբ. պատգամավորը նկատի ուներ ՌԴ նախագահին և Ադրբեջանին): Այս մասին երեքշաբթի նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ միաժամանակ մեղադրելով Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։

 

«Ալիևը Ռուսաստանում ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը՝ ջրում, բայց Բրյուսել գլուխը կախ ա գալիս»,- եզրակացրել է Մելքոնյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ