Պաշտպանության նախարարությունը զորակոչ է հայտարարելու

Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորակոչ է հայտարարելու։ ArmLur.am-ը նշում է, որ ըստ որոշման նախագծի՝ հայտարարվելու է 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ։ Իսկ ծառայության ժամկետը սահմանելու է 2 տարի:

Սահմանվելու է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ:

Քաղաքականություն

Պատահարներ