ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը

Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատման կետն է։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– հայտարարեց նա։

 

Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։

 

Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։

Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։

Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։

Քաղաքականություն