Սյունիքի մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել Հայաստան - Արցախ ճանապարհի փակ լինելու հետևանքով

Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում է մարզպետարանը:

 

«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն