ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժան-Կլոդ Վան Դամը Ուկրաինայում է

Աշխարհահռչակ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Ուկրաինայում է։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ  դերասանը շրջապատված է ուկրաինացի զինվորականներով և երկու անգամ ասում է «Փառք Ուկրաինային», իսկ զինվորականները պատասխանում են՝ «Փառք հերոսներին»: 

 

Այս տեսանյութը տարածել է ակտիվիստ Սերգեյ Ստեռնենկոն իր Telegram ալիքում։ Նշվում է, որ Վան Դամն առաջին անգամը չէ, որ գալիս է Ուկրաինա։

 

Առաջին անգամ նա երկիր է այցելել 2020 թվականին, երբ նկարահանվում էր «Վերջին վարձկանը» կատակերգական մարտաֆիլմում։

 

Իսկ վերջերս նրան նկատել են Զապորոժիեի մասնավոր կլինիկայում։ Թե ինչն է դերասանին այնտեղ բերել, հայտնի չէ։ Նա դա ոչ մի կերպ չի մեկնաբանել, իսկ բժիշկներին արգելել է տարածել իր այցելության մասին տեղեկություն։ 

Քաղաքականություն