Արցախի ծննդատանը ջեռուցման խնդիր կա.14 երեխա և մայրեր գտնվում են ինտեսիվ հսկողության բաժնում

 Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա և մայրիկ են գտնվում, ինտեսիվ հսկողության և թերապիայի բաժնում ևս նորածիններ կան։ Արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Ծննդատունն ունի ջեռուցման խնդիր, իսկ ճանապարհի շրջափակումը շարունակվելու դեպքում կառաջանա նաեւ բժշկական անհրաժեշտ պարագաների խնդիր։ Գրում է «Փաստինֆոն»:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ նորածինների մայրիկները վստահեցրել են՝ Արցախը չի հանձնվելու ու իրենց երեխաները մեծանալու են ազատ Արցախում։

Քաղաքականություն

Պատահարներ