Ավելի քան հազար զբոսաշրջիկ մնացել է Վնուկովոյում

Ավելի քան հազար զբոսաշրջիկ մնացել է Վնուկովոյի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է Tez Tour-ը, գրում է Говорит Москва-ն։

 

Նշվում է, որ պատճառը Հորդանանի երկնքի փակումն է։

 

«Ուղևորները սննդի և ջրի կտրոններ են ստանում։  Գիշերային թռիչքներ ունեցողներին տեղավորում են հյուրանոցներում։  Այն հաճախորդները, ովքեր Եգիպտոսի հանգստավայրերից կատարվող թռիչքներով պետք է թռչեն Ռուսաստան, շարունակում են իրենց հանգիստը հյուրանոցներում մինչև հետագա ծանուցումը», - РИА Новости-ին ասել է տուրօպերատորը:

 

Tez Tour-ը բացատրել է, որ iFly-ի թռիչքները հետաձգվել են, քանի որ դեկտեմբերի 10-ին Հորդանանի ավիացիոն իշխանություններից պահանջ է ստացվել տրամադրել Լոնդոնում տրված ապահովագրական վկայական:  Ընդ որում, նման փաստաթուղթ ստանալը հնարավոր չէ ռուսական փոխադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։

 

Ավիաընկերությունը մշակել է այլընտրանքային երթուղի և սպասում է Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների կողմից դրա հաստատմանը։

 

Ռոսավիացիան խնդրել է iFly-ին ուղևորներին տեղափոխել այլ փոխադրողների թռիչքներ:

Քաղաքականություն

Պատահարներ