ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կյանքի ճանապարհ»․ Արցախի երիտասարդները դիմում են ամբողջ աշխարհին

Երեկ Արցախցի երիտասարդները հավաքվել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի՝ «Ձեդո-Բաբոյի» մոտ, որտեղ իրենց ձայնն ու բողոքի նոտան հղել ամբողջ աշխարհին։ Ավելի քանի 500 երիտասարդներ ֆլեշմոբ են կազմակերպել, որն անվանվել է «Կյանքի ճանապարհ» ։ 

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: Նա նշել էր, որ օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի, սակայն այդ հայտարարությունից մեկ օր անց էլ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 

Քաղաքականություն