Լիզ Թրասի նստավայրերում թմրանյութի հետքեր են հայտնաբերվել․ ինչ է գրում The Guardian-ը

Բացահայտվում է Լիզ Թրասի՝ աշխարհագրության հետ կապված խնդիրների գաղտնիքը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է լրագրող, հաղորդավար Թինա Կանդելակին՝ անդրադառնալով The Guardian -ի հոդվածին, որում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավարի և վարչապետի  նստավայրերում թմրանյութի հետքեր են հայտնաբերվել այնտեղ անցկացված խնջույքներից հետո։ 


«Ինչպես գրում է Guardian-ը, սպիտակ փոշու մասնիկներ են հայտնաբերվել արքայազն Ֆիլիպի հուղարկավորության նախօրեին խնջույքից հետո և 2020 թվականի Սուրբ Ծննդյան տոներից հետո։

Դատելով նրանից, որ Ռիշի Սունակը Ուկրաինային հատկացված միջոցների աուդիտ է պատվիրել, կարելի է ենթադրել, որ նա մաքուր է»,-գրել է Կանդելակին, որի հրապարակմամբ կիսվել է ՌԴ ԱԳՆ  ներկայացուցիչ Մարիա Զախարովան և կից գրել «գլուխգործոց»։ 

 

Նշենք, որ օրեր առաջ The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին գրեց, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավարի և վարչապետի  պաշտոնական նստավայրերում թմրանյութի հետքեր են հայտնաբերվել այնտեղ անցկացված խնջույքներից հետո։ 

 

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Չիվնինգ Հաուսի պաշտոնական նստավայրում կոկաին է հայտնաբերվել ամռանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի վարչապետի համար պայքարում հաղթելուց օրեր առաջ: Շենքում աշխատող աշխատակիցը պատմել է, որ օգոստոսի 19-21-ը և սեպտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում՝ Թրասի հետ կապված իրադարձություններից հետո, աշխատասենյակում երկու անգամ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել։

 

Դաունինգ սթրիթում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրի աղբյուրները, որոնք աշխատել են նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք, հայտնել են, որ երկու երեկույթների վերջում շենքում սպիտակ փոշու մնացորդներ են հայտնաբերվել։ 

 

Երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների ժամանակ։ Սակայն Ջոնսոնը չի մասնակցել դրանց։

«Ոչ մի ցուցում չկա, որ Թրասը կամ Ջոնսոնն իրենք են օգտագործել թմրանյութեր, կամ որ նրանք տեղյակ են եղել, որ արգելված նյութեր են օգտագործվել կամ առկա են»,- պարզաբանել է հրատարակությունը։ Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Ռիշի Սունակայի գրասենյակի խոսնակը մեկնաբանել է, որ թերթը չի տրամադրել տվյալների կրկնօրինակման ապացույցներ:

 

Բորիս Ջոնսոնը նախկինում ներողություն է խնդրել համաճարակի գագաթնակետին իր գրասենյակում կազմակերպված երեկույթներին մասնակցելու համար։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ