Հունաստանը փակել է իր օդային տարածքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար

Հունաստանը փակել է իր օդային տարածքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար և արգելել թռիչքները դեպի իր տարածք: Այս մասին գրում է РБК-ն:
 

«ԵՄ թռչող օտարերկրյա ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում խուսափել Մինսկի թռիչքային տեղեկատվական գոտուց (Բելառուս)»,- հայտնել են Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից:

 

Հրապարակած փաստաթղթում նշվում է, որ հունական ավիափոխադրողները և օդանավերի կապիտանները չպետք է թռիչքներ կատարեն Բելառուսի թռիչքային տեղեկատվական գոտում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանրապետության երկնքի օգտագործումը «անհրաժեշտ է համարվում անկանխատեսելի հանգամանքների դեպքում անվտանգ շահագործումն ապահովելու համար»: 
 

Բելառուսական ինքնաթիռներին «արգելվում է վայրէջք կատարել Հունաստանի Հանրապետության տարածքում, օդ բարձրանալ այնտեղից կամ թռչել դրա վրայով»։ Բացառություն է արվում արտակարգ իրավիճակների, ինչպես նաև մարդասիրական և բժշկական ինքնաթիռների համար։
 

Ինչպես պարզաբանել են լրագրողները, Հունաստանի իշխանությունների որոշումը կապված է Ուկրաինայում ռազմական գործողություններին Բելառուսի հնարավոր մասնակցության հետ կապված մտահոգությունների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ