Մակրոնը հուսով է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հնարավորինս շուտ կանդամակեն ՆԱՏՕ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հնարավորինս շուտ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։


Մակրոնը երեքշաբթի Փարիզում հյուրընկալում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին։

 

«Մենք կքննարկենք Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը ես ցանկանում եմ, որ տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, ինչպես նաև Ֆինլանդիայի մուտքը դաշինք: Այս առումով կարող եք հույս դնել Ֆրանսիայի համերաշխության և աջակցության վրա»,- ասել է Մակրոնը իր շվեդ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ: 

 

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան։

Քաղաքականություն

Պատահարներ