Ադրբեջանի՝ միջանցքների մասին խոսույթը խանգարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Փաշինյան

 Այսօր հրավիրված ասուլիսում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, հայտնեց․

 

«Կարևոր է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցութուններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ առաջիկայում նաև կբացվի հայ–թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

 

Այս իրադարձությունը ՀՀ վարչապետը կարևորեց նաև աշխարհում տեղի ունեցող լոգիստիկ շղթաների փոփոխության համատեքստում։

 

«Կարծում եմ՝ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։ Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվելու այս ճանապարհով։ Պետք է արձանագրեմ պատրաստակամությունը նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք»

 

ՀՀ վարչապետը նշեց, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնելու հարցում ՀՀ–ի պատրաստակամությունը` միաժամանակ հայտարարելով, որ միակ բանը, որ խանգարում է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ուղղությունների վերականգնմանը և նախանշված ծրագրերի իրականացմանը, «Ադրբեջանի խոսույթն է ինչ–որ միջանցքների մասին»։

 

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Քաղաքականություն

Պատահարներ