Եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունները չի կարողանում կատարել, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ․ Փաշինյան

Ասուլիսի ընթացքում անդրադառնալով Լաչինի միջանցքը փակող Ադրբեջանի նպատակներին՝  ՀՀ վարչապետ Փաշինյանը նշեց․


«Սա մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքը՝ ապրելու սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդը՝ Հայաստանին ներքաշելու ավելի մեծ սադրանքի մեջ»

 

Պատասխանելով AuroraNews-ի լրագրողի հարցին՝ ավելացրեց, որ  միջազգային արձագանքը պետք է փորձեն կապիտալիզացնել հենց Լեռային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում։ Կարևորելով ՌԴ դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունն ասաց․

 

«Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։

Քաղաքականություն

Պատահարներ