Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը․ վարչապետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի  համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: 
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: 

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում  նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս, այս տարի չեն կայանա»,-ասաց Փաշինյանը: 

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը: 

Պատահարներ