Չինական Կարմիր Խաչ ընկերությունը Թուրքիային և Սիրիային 200 հազար դոլար կուղարկի

Չինաստանի Կարմիր խաչ ընկերությունը 200,000-ական դոլար կուղարկի Թուրքիա և Սիրիա՝ աջակցելու փրկարարական աշխատանքներին, հազարավոր մարդկանց կյանք խլած հզոր երկրաշարժից հետո, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Չինական Կարմիր խաչ ընկերությունը որոշել է 200,000-ական դոլար տրամադրել Թուրքիայի Կարմիր կիսալուսին և Սիրիայի Կարմիր կիսալուսին ընկերությանը՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ աղետից տուժածներին օգնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Չինաստանի Կարմիր խաչի նախագահ Չեն Չժուն ցավակցական հեռագրեր է հղել Թուրքիայի և Սիրիայի Կարմիր կիսալուսին ընկերություններին։

 

«Չինական Կարմիր խաչի ընկերությունը կշարունակի վերահսկել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի հավելյալ մարդասիրական օգնություն»,- հավելել է Կարիմիր խաչի նախագահը։

Քաղաքականություն