«Խոստանում ենք վաղը մատուցել նոր անակնկալներ». Բաբայանը գրառում է արել

 Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվելու։ 

«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումների մասին ես և իմ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը վերջին օրերին բավականին շատ խոսել ենք: 

Վերջին հարցազրույցներիցս մեկում տեղեկացրեցի, որ մեր կողմից իրականացվում է խորացված ուսումնասիրություն, որի ավարտից հետո հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով և բացահայտումներով: 


Եկել է ժամանակը․․․ 


Ես և Սոս Հակոբյանը վաղը՝ փետրվարի 10-ին, ժամը 16։30-ին, Ձորափի 70/1 հասցեում պատրաստվում ենք հրապարակային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնել արդեն ավարտված ուսումնասիրությունների արդյունքները: Խոստանում ենք մատուցել նոր անակնկալներ, մասնավորապես՝ նոր փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ հերքում են մինչ օրս Սեդա Սաֆարյանի և նրա եղբոր բոլոր պնդումները։ Միաժամանակ կապացուցենք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,- գրել է Արսեն Բաբայանը՝ սոցցանցի իր էջում:

Քաղաքականություն

Պատահարներ