«Արևմուտքում մարդասիրություն չկա և չի եղել ոչ հիմա, ոչ անցյալում». Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Արևմուտքն առաջնահերթություն է տալիս քաղաքականությանը, քան հումանիտար իրավիճակին, հայտնում է SANA-ն։ Նրա խոսքով` Արևմուտքում մարդասիրություն չկա և չի եղել ոչ հիմա, ոչ անցյալում։ 

 

Գործակալությունից հայտնել են, որ այսօր՝ փետրվարի 10-ին, նա այցելել է երկրաշարժից տուժած Հալեպի նահանգի հիվանդանոց, ինչպես նաև մասնակցել փլատակների հեռացմանը:

 

Հիշեցնենք` Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում մինչև 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, նույն օրը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Վերջին տվյալներով՝ Սիրիայում կա 3317 զոհ և ավելի քան 5 հազար վիրավոր, Թուրքիայում՝ 18342 զոհ և 72424 վիրավոր։

Քաղաքականություն

Պատահարներ